Ապրանքի մասին

ՖՈՍՏՐԱԿ (5.36.7)

ՖՈՍՏՐԱԿԸ թեև ունի հանքային պարարտանյութի կազմ, սակայն պարունակում է մոնո եւ երկհիմնային նատրիումի, կալիումի եւ ամոնիումի ֆոսֆիտի իոնների բարձր խտացված խառնուրդ: Ֆոսֆիտի իոնները կատարում են բիոխթանիչ դեր եւ միեւնույն ժամանակ դա միջոց է նվազագույնի հասցնել միլդիու և ֆիտոֆտորոզ  հիվանդությունների առաջացման ռիսկը: Լինելով պարարտանյութ շատ լավ պայքարում է սնկային հիվանդությունների դեմ, բարելավելով բույսերի դիմադրողականությունը։

 

Ունի ազդեցության 2 մեխանիզմ

·        Կոնտակտ՝ սպանում է օոմիցետների սպորները: 

·        Ունի նաև ներբուսային ազդեցություն և հանդիսանում է բիոխթանիչ՝ ակտիվացնելով բույսի պաշտպանական մեխանիզմները: 

 

Բաղադրությունը

Ընդհանուր ազոտ (N).......................................5%

ֆոսֆոր (P2O5)….................................................36%

Կալիում (K2O).....................................................7%

 

Ծախսի նորման

Պարարտանյութի ծախսի նորման  2.5լ/հա, կիրառել սնկային հիվանդությունների զարգացման փուլում, անհրաժեշտության դեպքում 2-3 անգամ ՝ 10-15 օր ընդմիջումներով

 

Համատեղելիությունը

Անհամատեղելի է պղինձ պարունակող պատրաստուկների հետ:


Պատրաստուկային ձևը՝ հեղուկ

Գործընկերներ