Մեր մասին

Մեր սկզբունքները և նպատակները

«Կուլտիվա» ՓԲԸ-ն հիմնադրվել է 2020թ.-ին «ՔԱՐԴ Ագրոսերվիս» ՓԲԸ կողմից: Այն փակ բաժնետիրական ընկերություն է, որը զբաղվում է գյուղատնտեսական ապրանքների առևտրով, տրամադրում է տեխնիկական աջակցություն և խորհրդատվական ծառայություններ գյուղատնտեսական արտադրանքի բոլոր ոլորտներում: 

«Կուլտիվա» ՓԲԸ-ն համաշխարհային առաջատար ընկերություններից ներկրում է

բարձրորակ և տեխնոլոգիապես զարգացած գյուղատնտեսական ապրանքներ, այդ թվում՝

հատուկ գյուղատնտեսական տեխնիկա, գործիքներ, պարարտանյութեր, 

կթի սարքավորումներ և մատակարարում դրանք Հայաստանի ողջ տարածքով: 



Մենք համագործակցում ենք մեր մատակարարների հետ, որպեսզի կրթենք, ներշնչենք, ինչպես նաև հաղորդենք մեր ապրանքների հիանալի որակն ու առավելությունները: Առևտրային գործունեությունից բացի մենք նաև գիտենք մեր սոցիալական պարտավորությունները, այն է՝ ապրելու համար ավելի լավը դարձնել մեր գրասենյակը, համայնքն ու երկիրը՝ գյուղատնտեսության և ագրոբիզնեսի ոլորտում մեր մասնագիտական գիտելիքները տեղական համայնքների և բնակչության հետ կիսելու միջոցով: Մենք վստահ ենք, որ այս կերպ կարող ենք լինել ավելին, քան պարզապես մեկ այլ շահույթ հետապնդող ընկերություն:

Գործընկերներ