09 Նոյ 2013
Մարտի 5-6 ընկած ժամանակահատվածում, ՔԱՐԴ ԱգրոՍերվիս ՓԲԸ-ն հրավիրել էր Անդրեյ Գալագուրիային Rijk Zwaan ընկերությունից: ՔԱՐԴ ԱգրոՍերվիս ՓԲԸ-ի մասնագետի հետ համատեղ այցելություններ կատարվեցին Արարատ, Արմավիր, Արագածոտն և Կոտայքի մարզեր, որտեղ և 15 ջերմոցային տնտեսությամբ զբաղվող ֆերմերների համար անցկացվեցին սեմինարներ ուղղված բույսերի աճեցման տեխնոլոգիաների, բույսերի սնուցման և կաթիլային ոռոգման կատարելագործմանը:
Սեմինարները և տեղում տրամադրած խորհրդատվությունները կօգնեն ֆերմերներին բարելավելու իրենց աշխատանքներն ու նվազեցնելու կորուստները, որոնք պայմանավորված էին վերջիններիս տեղեկատվության և գիտելիքի պակասով: Բույսերի սնուցման և կաթիլային ոռոգման վերաբերյալ ստացած գիտելիքները կօգնեն ֆերմերներին ապահովելու արտադրության արդյունավետությունը և ավելացնելու արտադրական ծավալները 1քմ. հաշվով: