Կարողությունների զարգացման ծրագրեր երիտասարդ ֆերմերների համար

09 Նոյ‎ 2015

Հունվարի 29-ից փետրվարի 4-ը ՔԱՐԴ ԱգրոՍԵրվիս ՓԲԸ-ի և ամերիկյան World Wide Sires (WWS) ընկերության համագործակցության շրջանակներում Գենե Մոնֆորը կարճաժամկետ այցով ժամանեց Հայաստան, որպեսզի վերապատրաստման դասընթացներ անցկացնի արհեստական սերմնավորման տեխնոլոգիաների, կերակրման, հորթերի խնամքի, աճեցման և կաթ արտադրող ֆերմայի ընդհանուր կառավարման վերաբերյալ։ Նրա այցելության ընթացքում երկու տեսական և գործնական սեմինարներ անցկացվեցին 11 անասնաբույժների և 4 արհեստական սերմնավորման տեխնիկների համար։ Նա այցելեց բազմաթիվ ֆերմաներ, այդ թվում Հայաստանի հարավում գտնվող, և խորհրդատվություն տրամադրեց  կենդանիների բազմացման և կաթնատու նախրի կառավարման վերաբերյալ։

Արդյունքում, վերապատրաստվեցին և արհեստական սերմնավորման մասնագետի վկայական ստացան 11 երիտասարդ անասնաբույժներ, ովքեր հետագայում կարող են արհեստական սերմնավորման ծառայություններ մատուցել։

Մեծածավալ արտադրությամբ զբաղվող ֆերմերները, ովքեր համագործակցում են ՔԱՐԴ ԱգրոՍԵրվիս ՓԲԸ-ի հետ, նույնպես ներգրավված էին դասընթացներում և հիմնական գիտելիքներ ստացան կաթ արտադրող ֆերմայի կառավարման վերաբերյալ։