Ապրանքի մասին

ԱԿՏԻՎ ՖԼԱՈՒԵՐ (8.4.12)

ԱԿՏԻՎ ՖԼԱՈՒԵՐ

(8.4.12)

Ակտիվ ֆլաուերը պարունակում է ազոտ, կալիում և պոլիամինի կոմպլեքս, որոնք բարձրացնում են ծաղկափոշու կենսունակությունը, խթանում են ածխաջրերի և նուկլեինաթթուների նյութափոխանակությունը, բջիջների բաժանումը և հասունացումը: Ակտիվ ֆլաուերի մեջ պարունակվող պոլիամինները օգնում են գրավել մեղուներին և խթանում փոշոտումը:  Կիրառվում է տերևային սնուցման եղանակով:

 

  

Բաղադրությունը

Ընդհանուր ազոտ (N) ................................. 8%                 

Մատչելի ֆոսֆոր (P2O5). ..............................4%

Լուծվող կալիում (K2O) .................................12%                 

Բոր (B)........................................................... 3.0%

Պղինձ (Cu) ....................................................0.5%                 

Մանգան (Mn) խելատացված .....................0.1%

Ցինկ (Zn) խելատացված  ........................... 0.5%                 

EDTA (խելատացնող մաս) .......................... 1.42%

 

Պատրաստուկային ձևը՝ հեղուկ

Կիրառության նորմաները, ժամկետները եւ եղանակները

Մշակաբույսը

Ծախսի նորման,

լ/հա

Մշակման ժամկետը եւ եղանակը

Հլածուկ, ոլոռ, ոսպ և այլ հատիկաընդեղեն մշակաբույսեր

 

 

 

 

 

2.5 լ

1 անգամ՝ 5-30% ծաղկման փուլում

Եգիպտացորեն

1 անգամ՝ թփակալման փուլում

Կտավատ

1-ին մշակումը՝ 5% ծաղկման փուլում, 2-րդն ըստ անհրաժեշտության

Խաղողի վազ, հատապտղատուներ

Կիրառվում է ծաղկման սկզբնական շրջանում (մինչև 5-10% բացված ծաղիկների դեպքում)

Պտղատու և ընկուզավոր ծառատեսակներ

Մշակել 2 անգամ, 1-ինը 10% ծաղկման փուլում, 2-րդը` ըստ անհրաժեշտության 50% ծաղկման փուլում

Լոլիկ

Մշակել 1 անգամ՝ 5-20% ծաղկման փուլում

 

Համատեղելիությունը

Բաքային խառնուրդներ պատրաստելու համար նախ ավելացնել ագրոքիմիկատը և լավ խառնել, ապա լավ լվանալ չափիչ տարան՝ պատրաստուկային ձևերի միջև ռեակցիայից խուսափելու համար և ավելացնել Ակտիվ Ֆլաուերը: 

 

Կիրառման առանձնահատկությունները

Կիրառել տերևային սնուցման եղանակով: Ցողել վաղ առավոտյան կամ երեկոյան: Պարարտանյութը խորհուրդ չի տրվում օգտագործել երբ օդի ջերմաստիճանը 29°C-ից բարձր է: Խուսափել քամոտ օրերին կիրառելուց: 

 

      

 

 

Գործընկերներ