Ապրանքի մասին

ԿԱՐԲՈՆ ՊԼՅՈՒՍ (3.14.4)

ԿԱՐԲՈՆ ՊԼՅՈՒՍ 

(3.14.4)

ԿԱՐԲՈՆ ՊԼՅՈՒՍ-ը հանդիսանում է  օրգանական պարարտանյութ: Նախատեսված է ախտահանելուց հետո սերմերի սթրեսի չեզոքացման և ծլման էներգիայի ուժեղացման համար: Նպաստում է մշակաբույսի տեսակի պոտենցիալ հնարավորությունների օգտագործմանը: 

Ծախսի նորման

Հացահատիկային մշակաբույսերի սերմերի և կարտոֆիլի տնկանյութի նախացանքային մշակություն՝ 0,5 լ, յուրաքանչյուր հեկտարի ցանքի համար նախատեսված սերմերի համար:

Արտարմատային սնուցում բույսերի աճի վաղ շրջանում և բնակլիմայական սթրեսների դեպքում՝ 0,5լ/հա:

Կարելի է օգտագործել նաև ոռոգման ժամանակակից համակարգերով: Վեգետացիայի ընթացքում կարելի է կիրառել 3-4 անգամ:

Համատեղելիությունը

Համատեղելի է բոլոր հեղուկ պարարտանյութերի հետ: Բաքային խառնուրդի մեջ Կարբոն Պլյուս-ի համատեղելիությունը կախված է ջրի որակից, ինչը կարող է փոփոխվել տարածաշրջանից կախված: Օգտագործելուց առաջ լավ թափահարել:

Պիտանելիության ժամկետը 10 տարի: Պահպանման հատուկ պայմաններ չի պահանջում:  

 

Բաղադրությունը

Ազոտ (N) ................................................. 3%

Ֆոսֆոր (P2O5) ......................................... 14%

Կալիում (K2O)..……………………………………...4%

Ծծումբ (SO3) ............................................0.2%

Մագնեզիում (MgO)  ................................1%

 

Պատրաստուկային ձևը՝ հեղուկ

Գործընկերներ