09 Նոյ 2013
Աշխարհում գյուղատնտեսական մեքենաների արտադրության առաջատար Ջոն Դիիր ընկերությունը աշխարհի տարբեր երկրներից Բեռլին էր հրավիրել իր պաշտոնական ներկայացուցիչներին և գործընկերներին ցուցադրելու իր պորտֆելում առկա նորագույն զարգացումները` 90, 110 և 130 Ձու. հզորության 6B սերիայի տրակտորները:
Ջոն Դիիր ընկերության հայաստանյան պաշտոնական ներկայացուցչի` ՔԱՐԴ ԱգրոՍերվիս ՓԲԸ-ի ներկայացուցիչներ` Գագիկ Սարդարյանը և Արտակ Խաչատրյանը նույնպես մասնակցում էին միջոցառմանը:
6B սերիայի տրակտորներն իրենց դիզայնով հասարակ են, հեշտ կիրառելի, սակայն միանգամայն հուսալի, որը կարող է երաշխավորել միայն Ջոն Դիիրի որակը: Այս սերիայի տրակտորների արտադրությունը կսկսվի 2014թ.-ի ապրիլ-մայիս ամիսներին, որը հատուկ արտադրված կլինի ԱՊՀ երկրների համար` մրցակցելու միևնույն կլասի տրակտորների հետ:
Ջոն Դիիր ընկերությունը սկսել է իր գործունեությունը մոտ 175 տարի առաջ` ստեղծելով ինքնամաքրող գութանը: Բեռլինում կայացած ցուցադրության ժամանակ, ընկերությունը ցույց տվեց, որ կրկին զբաղվում է գութանի արտադրությամբ, այս անգամ` նոր և ժամանակակից մոդել, որը մնացած գյուղ. տեխնիկայի հետ միասին, կլինի մի հիանալի փաթեթ ֆերմեների համար:
Մեր այն ֆերմերները, որոնք արդեն օգտագործում են Ջոն Դիիր գյուղ. տեխնիկան, կարող են շարժվել առաջ և օգտվել նոր և ժամանակակից 8M սերիայի տրակտորներից, որոնք ամենակատարելագործվածն են և կարող են կատարել Հայաստանի մեծածավալ ֆերմերների պահանջները:
Միջոցառմանը ցուցադրված բոլոր մեքենաներն ավելի էֆեկտիվ էին, քան մրցակիցներինը, և անշուշտ կավելացնեն գյուղատնտեսական արտադրանքի ծավալները և շահութաբերությունը:
Ջոն Դիիր ընկերությունը հայտնի է ոչ միայն գյուղատնտեսական մեքենաների արտադրությամբ, այլ աշխարհում առաջատարն է նաև կաթիլային ոռոգման տեխնոլոգիաներով, որը տաք կլիմա և սակավ ջրային ռեսուրսներ ունեցող վայրերի համար շատ կարևոր է: Ներկայացնելով Ջոն Դիիրի ոռոգման տեխնոլոգիաները` ֆերմերները կարող են կրկնապատկել եգիպտացորենի արտադրությունը կաթիլային համակարգով ոռոգված հողերից: