09 Նոյ 2013
Արցախի վարչապետ Արա Հարությունյանն այսօր՝ օգոստոսի 6-ին ընդունել է «Ագրոբիզնեսի եւ գյուղի զարգացման կենտրոն» (CARD) հիմնադրամի տնօրեն Գագիկ Սարդարյանին:
ԼՂՀ կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, թե քննարկվել են հանրապետությունում տոհմային անասնագլխաքանակի ավելացման եւ ժամանակակից պահանջներին համապատասխան անասնապահական տնտեսություն ստեղծելու, ինչպես նաեւ կաթի վերամշակման հեռանկարի հետ կապված հարցեր:
Արա Հարությունյանը ներկայացրել է անելիքների իր տեսլականը` նշելով, որ ձեռնարկման արդյունավետությունն ապահովելու համար անհրաժեշտ է համապատասխան նախապատրաստական աշխատանքների իրականացում:
Հանդիպմանը մասնակցել է ԼՂՀ գյուղատնտեսության նախարար Անդրանիկ Խաչատրյանը: