Trouw Nutrition Hifeed Ընկերության Աջակցությունը Հայաստանի Որոճողների Սեկտորին

09 Նոյ‎ 2013

ՔԱՐԴ ԱգրոՍերվիս ՓԲԸ-ն հոլանդական Trouw Nutrition Hifeed ընկերության, որը հանդիսանում է կենդանիների և ձկների կերերի արտադրությամբ զբաղվող առաջատարներից, հետ համատեղ նախաձեռնեց աջակցել կաթնարտադրությամբ զբաղվող տեղի ֆերմերներին և վերապատրաստել վաճառքով զբաղվող կազմին: Այցելություններ կատարելով գյուղացիական տնտեսություններ` Nutreco ընկերության տարածաշրջանային մարքեթինգի մասնագետ Կոռնելիս Հուգհեիմստերը և որոճողների գծով մասնագետ Պիտեր վան Դուրենը վերլուծություններ կատարեցին կենդանիների արտադրողականության վերաբերյալ և տվեցին համապատասխան խորհուրդներ: Դեռ ավելին, որոճողների համար նախատեսված կոնկրետ ապրանքատեսակներից, ինչպիսին է ՌումիԲուստը նաև առաջարկվեց տեղական շուկայի համար:

Դասընթացների ժամանակ ֆերմերները զինվեցին` հանքային տարրերի, հորթերի ստարտերների և մատղաշի աճեցման վերաբերյալ գիտելիքներով: Այս միջոցառումը իսկապես մեծ կարևորություն ստացավ` ընդգրկելով այնպիսի հետաքրքրասեր ֆերմերների մի խումբ, որոնք իսկապես ցանկանում են բարձրացնել իրենց գիտելիքի մակարդակը:

Trouw Nutrition Hifeed ընկերության և ՔԱՐԴ ԱգրոՍերվիս ՓԲԸ-ի համատեղ ջանքերով Հայաստանի որոճողների սեկտորը  պահանջվող ապրանքների և խորհրդատվության առկայության միջոցով արդյունքներն առավելագույնի կհասցնի: