09 Նոյ 2013
Արդշինինվեստբանկը ֆինանսավորել է գյուղատնտեսական եւ ճանապարհաշինարարական տեխնիկայի առաջատար համաշխարհային արտադրող` John Deere (Ջոն Դիր) ապրանքանիշի գյուղատնտեսական տեխնիկայի առաջին խմբաքանակի ներմուծումը Հայաստան:
Ֆինանսավորումը իրականացվել է փաստաթղթային ակրեդիտիվի միջոցով` գերմանական Euler Hermes Deutschland AG արտահանման ապահովագրական գործակալության ծածկույթով, գերմանական Landesbank Baden-Wurttemberg (LBBW) բանկից մինչեւ 5 տարի ժամկետով նպատակային ֆինանսական միջոցների ներգրավմամբ, հայտնել են բանկում:
Գյուղտեխնիկայի առաքումները կավարտվեն մինչեւ 2013թ. գարուն, իսկ ֆինանսավորման ընդհանուր ծավալը կկազմի մոտ 1.4 մլն եվրո:
Նախագծի իրականացման ընթացքում բանկը համագործակցել է ՔԱՐԴ Ագրոսերվիսի` Հայաստանում Ջոն Դիր ընկերության պաշտոնական ներկայացուցչի հետ:
Ներմուծվող գյուղատնտեսական տեխնիկան առանձնանում է բարձր արտադրողականությամբ եւ տրամադրվում է բանկի գործող եւ պոտենցիալ հաճախորդներին` արդյունավետ զարգացող գյուղարտադրողներին, երկարաժամկետ լիզինգի պայմաններով:
John Deere ընկերությունը ներառված է Thomson Reuters գործակալության կողմից կազմված 100 առաջատար գլոբալ իննովացիոն ընկերությունների 2012թ. ցանկում: