Բարձրորակ Հեղուկ Լվացող Միջոցներ ԴեԼավալից Արդեն ՔԱՐԴ ԱգրոՍերվիսում

09 Նոյ‎ 2012

Կաթի և կաթնամթերքի սպառողները մշտապես պահանջում են բարձրորակ, անվտանգ և առողջարար արտադրանք, որը չունի վտանգավոր հավելանյութեր և տհաճ հոտ: Կաթի վերամշակողները, մյուս կողմից, ցանկանում են մթերել որակի չափանիշներին բավարարող կաթ, միևնույն ժամանակ կաթ արտադրողները շարունակաբար փնտրում են Էֆֆեկտիվ միջոցներ շահութաբերության բարձրացման համար:

Կթի և վերամշակման սարքվորումների պատշաճ մաքրությունը բարձրորակ կաթնամթերքի արտադրության պարտադիր պայմաններից է: Այս նպատակով, ՔԱՐԴ ԱգրոՍերվիս ՓԲԸ-ն Ձեզ է առաջարկում շվեդական DeLaval կազմակերպության արտադրության լվացման և ախտահանման բարձրորակ և էֆֆեկտիվ միջոցները:

 Այսուհետ մեզ մոտից կարող եք ձեռք բերել հետևյալ երկու լվացող միջոցները.

Բեյսիքս՝  հեղուկ հիմնային լվացող միջոց և ախտահանիչ միջոց կթի և կաթի վերամշակման սարքերի և սառնարանային տարողությունների համար: Պարունակում է նատրիումի հիպոքլորիդ և նատրիումի հիդոքսիդ:

  • Հիանալի հեռացնում է կաթնայուղը և սպիտակուցային դժվարանցանելի նստվածքները
  • Հատուկ մշակված է փափուկ ջրով արդյունավետ լվացման համար
  • Պարունակում է քլոր արդյունավետ ախտահանման համար
  • Չի առաջացնում փրփուր
  • Անվնաս է սարքերի պատրաստման նյութերի համար
  • Չի աղտոտում շրջակա միջավայրը

 Սիդ՝ հեղուկ թթվային լվացող միջոց կթի սարքի, կաթի վերամշակման և սառնարանային տարողությունների համար: Պարունակում է ֆոսֆորաթթու և ծծմբաթթու:

  • Հիանալի հեռացնում է հանքային նստվածքները
  • Չի առաջացնում փրփուր
  • Անվնաս է սարքերի պատրաստման նյութերի համար
  • Չի աղտոտում շրջակա միջավայրը

Մանրամասն տեղեկությունների համար կարող եք զանգահարել 060-440-550 հեռախոսահամարով: