Հայաստանում առաջին անգամ լիզինգով տրամադրվել է «Ջոն Դիիր» տրակտոր

09 Նոյ‎ 2015

Սույն թվականի մայիսի 22-ին Արարատի մարզի Մասիսի տարածաշրջանի  Հովտաշատ գյուղում «ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի «Մասիս» մասնաճյուղը Հայաստանում առաջին անգամ լիզինգով տրամադրեց «Ջոն Դիիր» արտադրության տրակտոր: Տրակտորը ներկրվել է «ՔԱՐԴ ԱգրոՍերվիս» ՓԲԸ-ի կողմից, որը հանդիսանում է «Ջոն Դիիր» ընկերության պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում։

Լիզինգառուն, ով Հովտաշատ համայնքի ֆերմեր է, նշեց, որ իրենց գյուղում մշտապես զգացվել է որակյալ տեխնիկայի անհրաժեշտություն: Նա նաև հավելեց, որ մինչ «ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտ» ՈՒՎԿ-ին դիմելը, ծանոթացել է նաև շուկայական այլ առաջարկներին, սակայն նախապատվությունը տվել է «Ջոն Դիիր» տրակտորներին՝ հաշվի առնելով դրանց որակական առավելություններն ու լիզինգի տրամադրման նպաստավոր պայմանները: Լիզինգառուն նշեց, որ տրակտորը ծառայելու է ոչ միայն  իր, այլև ամբողջ գյուղի գյուղատնտեսական աշխատանքների առավել արագ և արդյունավետ իրականացմանը: Հաճախորդը հողագործությունից բացի զբաղվում է նաև անասնապահությամբ: Նրա հավաստմամբ՝ համագործակցությունը «ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի հետ շարունակական կլինի նաև այդ ոլորտում:

«ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտ» ՈՒՎԿ-ն նույնպես բարձր է գնահատում համագործակցությունը ֆերմերային տնտեսությունների հետ: Ֆինանսական վարձակալության միջոցով նորագույն գյուղ. տեխնիկա ՀՀ ֆերմերներին տրամադրելը մեծապես նպաստում է նաև մեր երկրում գյուղատնտեսության զարգացմանը և գյուղ. մթերքի որակի բարձրացմանը:  Մեր ընկերությունը հույս ունի, որ այս միջոցառումը հիանալի նախադրյալ կլինի և որ նմանատիպ գործընթացները շարունակական բնույթ կկրեն: