Անցնել բովանդակությանը

Վաղը բաց է 9:00-ից Վաղը բաց է 9:00-ից

Ընտրացանկ

Զանգել +374 98 98 19 07

Գլխավոր գրասենյակ՝ Երկ–Ուրբ 9:00–18:00 · Շբթ 9:00–15:00

John Deere · Տրակտորներ

Տրակտոր John Deere 6095B պրեմիում

  • 95 ձ/ու
Գինը՝ ըստ հարցման

Համառոտ

John Deere 6095B՝ 6B սերիայից, արտադրված John Deere (Tianjin) գործարանում, Չինաստան։ 95 ձ/ու, 4 մխոցանի, 4,5 լ PowerTech շարժիչ, լիաքարշակ, օդորակիչով խցիկ և 540 ու 1000 պտույտ/րոպե հզորության փոխանցման լիսեռ։ Պրեմիում տարբերակն ունի պրեմիում խցիկ և 24 առաջ / 12 հետ Hi-Lo PowrReverser փոխանցման տուփ, որով առաջ և հետ ընթացքը փոխվում է առանց կցորդիչի։ Պատրաստվում է պատվերով. առաքման ժամկետը կհաստատենք պատվերի ժամանակ։

Հիմնական առանձնահատկություններ

  • Շարժիչ՝ 95 ձ/ու, 4 մխոցանի, 4,5 լ, տուրբոլիցքավորմամբ
  • Փոխանցման տուփ՝ 24 առաջ + 12 հետ, Hi-Lo PowrReverser
  • Բարձրացնող ուժ՝ 4100 կգ (ստորին ձողերի ծայրերում)
  • Եռակետ միացում՝ II կատեգորիա
  • Վառելիքի բաքի տարողություն՝ 150 լ
  • Քարշակ՝ 4WD (լիաքարշակ)
  • Հզորության փոխանցման լիսեռ՝ անկախ, 540 և 1000 պտույտ/րոպե
  • Խցիկ՝ պրեմիում, օդորակիչով
  • Ընդհանուր երկարություն՝ 4235 / 4655 մմ (առանց / առջևի ծանրոցներով)
  • Ընդհանուր լայնություն՝ 2151–2473 մմ (ըստ անիվների հետքի լայնության)
  • Ընդհանուր բարձրություն՝ 2730 մմ
  • Տրակտորի քաշ՝ մոտ 4200 կգ (խցիկով, առանց լրացուցիչ ծանրոցների)
  • Առավելագույն թույլատրելի քաշ՝ 6200 կգ

Մեր կատալոգից · մոտ 95 ձ/ու

Այս տրակտորին համատեղելի կցասարքեր

Եթե կցասարքը լիզինգով վերցնեք տրակտորի հետ, նրա ժամկետը կարող է լինել մինչև 72 ամիս՝ 36-ի փոխարեն։

Բոլոր կցասարքերը՝ 90 ձ/ու-ից ավելի
Զանգել Ուղարկել հայտ
Հղումը պատճենվեց