Ձեր վստահելի գործընկերը գյուղատնտեսական տեխնիկայի ոլորտում
Կազմակերպությունը հիմնադրվել է 2020թ․ հունիսի 1-ին «ՔԱՐԴ ԱգրոՍերվիս» ՓԲԸ-ի կողմից (2022 թվականից վերջինս անվանափոխվել է «Ագրովիժն»-ի)։
«Կուլտիվա» ՓԲԸ-ն ներգրավված է գյուղատնտեսական սարքավորումների և տեխնոլոգիաների ներմուծման և վաճառքի մեջ և ունի լայն գործընկերային ցանց ամբողջ աշխարհում, ներառյալ ԱՄՆ-ը, Շվեդիան, Իտալիան, Հնդկաստանը և Կանադան:
«Կուլտիվա» ՓԲԸ-ն նպատակն է գյուղատնտեսության մեջ ներդնել նորարարական տեխնոլոգիաներ, որոնք արժեք կհաղորդեն գյուղացիական տնտեսություններին:
Ընկերությունը համապատասխանում է Կայուն զարգացման նպատակ (SDG) թիվ 2-ին՝ Վերջ տալ սովին, հասնել պարենային անվտանգության և բարելավված սնուցման և խթանել կայուն գյուղատնտեսությունը:
Ընկերության ռազմավարության հիմնական մասն է երիտասարդ մասնագետների պատրաստումը և նրանց ներգրավումը նորարարական տեխնոլոգիաների ներդրման գործընթացում, ինչպես նաև ակտիվացնել ֆերմերային սպասարկման կենտրոնները՝ հնարավորինս սեղմ ժամկետներում նորարարական տեխնոլոգիաների տարածման գործում Հայաստանի Հանրապետությունում ավելի մեծ ներգրավվածության համար։
Ընկերությունը եզակի է յուրաքանչյուր ֆերմերին անհատական և պատշաճ խնամք տրամադրելու հարցում:
Առաջարկվող ապրանքները ներառում են գյուղատնտեսական մեքենաներ և սարքավորումներ, կթման սարքավորումներ և պարարտանյութեր:
«Կուլտիվա» ՓԲԸ-ն «ՔԱՐԴ» խմբի կազմակերպություն է և առաջնորդվում է խմբի կորպորատիվ կառավարման սկզբունքներով։
Ընկերության ընթացիկ ղեկավարումն իրականացնում է տնօրենը, ով հաշվետու է Ընդհանուր ժողովին։ Ընդհանուր ժողովի գործառույթներն իրականացնում է «Ագրովիժն» ՓԲԸ-ի խորհուրդը։ Խորհրդի աշխատանքներին աջակցում է կորպորատիվ քարտուղարը։ Կազմակերպությունն ունի նաև ներքին և արտաքին աուդիտորներ։
Ընկերության միակ բաժնետերն է «Ագրովիժն» ՓԲԸ-ն։
«Կուլտիվա» ՓԲԸ-ն ընդգրկված է Հայաստանի բիզնեսի բարեվարքության ակումբում և ստորագրել է Հայաստանում բիզնեսի էթիկայի և համապատասխանության նախաձեռնության մասին հռչակագիրը։
Ընդունելով Հակակոռուպցիոն հռչակագրի սկզբունքները և անդամագրվելով Բիզնեսի բարեվարքության ակումբին` Ընկերությունը հավաստում է գործարար բարեվարքության սկզբունքներով առաջնորդվելու, ինչպես նաև թափանցիկ, պատասխանատու ու հաշվետվողական կառավարման համակարգ ձևավորելու իր հանձնառությունը։ Ընկերությունն իր առջև խնդիր է դրել բարելավել իր կորպորատիվ կառավարման համակարգը, ինչպես նաև իր ներդրումն ունենալ Հայաստանի գործարար միջավայրի բարելավմանը և խթանել երկրի տնտեսական առաջընթացը։
Համագործակցություն աշխարհի առաջատար արտադրողների հետ
Փորձառու մասնագետներ, որոնք պատրաստ են օգնել
Միշտ հասանելի ենք, երբ մեր կարիքն ունեք